ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Արցախցիներին տրվում է փախստականի կարգավիճակ. Սոցիալական երաշխիքները պայմանավորված են լինելու այդ կարգավիճակով. Մինասյան

Արցախցիներին տրվում է փախստականի կարգավիճակ. Սոցիալական երաշխիքները պայմանավորված են լինելու այդ կարգավիճակով. Մինասյան

Կառավարության այսօրվա որոշմամբ օրենքի ուժով բռնի տեղահանված հայրենակիցներին տրվում է ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ, որը հենց փախստականի կարգավիճակն է, և այնուհետև արդեն նրանց սոցիալական երաշխիքները և հետագա անելիքները պայմանավորված են լինելու հենց այդ հստակեցված կարգավիճակով։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցումայս մասին ասաց արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը։

«Ինչ վերաբերում է սոցիալական երաշխիքներին, Կառավարության ձեռնարկած միջոցառումները շարունակվելու են, բայց նաև, ինչպես երեկ ԱԺ ամբիոնից վարչապետը հայտարարեց, մեր քաղաքացիները, որոնք կցանկական, կարող են դիմել և ստանալ ՀՀ քաղաքացիություն»,- ասաց Մինասյանը։

Նա ընդգծեց, որ փախստականի կարգավիճակ ստանալը դե ֆակտո կարգավիճակի իրավաբանորեն ամրագրումն է, որը հնարավորություն է ստեղծում թե՛ մեր ԱԳՆ-ի, թե՛ միջազգային ատյաններում ներկայացուցչություն ապահովող մեր Կառավարության ներկայացուցիչներին՝ հստակ կարգավիճակով դիմել համապատասխան ատյաններ և պահանջատիրական հայցերով հենց որպես փախստական ներկայացնել մեր բռնի տեղահանված հայրենակիցներին։

  • Կիսվել: