չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Շուշիի շրջանում փակվել է մեկ դիտակետ. ՌԴ ՊՆ

Շուշիի շրջանում փակվել է մեկ դիտակետ. ՌԴ ՊՆ

Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է խնդիրների կատարումը Լեռնային Ղարաբաղի տարածքում։ Այս մասին տեղեկանում ենք Ռուսաստանի Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունից:

՛՛Պահպանվում է Բաքվի հետ շարունակական փոխգործակցությունը ՝ ուղղված արյունահեղություն թույլ չտալուն, անվտանգության ապահովմանը և խաղաղ բնակչության նկատմամբ մարդասիրական իրավունքի նորմերի պահպանմանը:

Ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:

Լեռնային Ղարաբաղի զինաթափման և զինված կազմավորումների լուծարման կապակցությամբ մեկ օրվա ընթացքում Շուշիի շրջանում փակվել է մեկ դիտակետ:

Ընդհանուր առմամբ, 2023թ.սեպտեմբերի 19-ից Ասկերանի, Շուշիի, Մարտունու և Մարտակերտի շրջաններում ռուս խաղաղապահների ութ դիտակետ և 15 ժամանակավոր դիտակետ է փլուզվել:

Ռուս խաղաղապահների մասնակցությամբ շարունակվում են Լեռնային Ղարաբաղի բնակավայրերի էլեկտրա և գազամատակարարման վերականգնման աշխատանքները՛՛,-ասված է ՌԴ ՊՆ տեղեկագրում:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: