շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Շուշիի Խ․ Աբովյանի անվան դպրոցի և Մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի համար նախատեսված նոր շենքի վերապրոֆիլավորման աշխատանքները շարունակվում են

Շուշիի Խ․ Աբովյանի անվան դպրոցի և Մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի համար նախատեսված նոր շենքի վերապրոֆիլավորման աշխատանքները շարունակվում են

Շուշիի Խ․ Աբովյանի անվան դպրոցի և Մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի համար նախատեսված նոր շենքի վերապրոֆիլավորման աշխատանքները շարունակվում են: Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է Արցախի Հանրապետության Քաղաքաշինության նախարարությունը, տեսանյութում ներկայացրել շինաշխատանքների ընթացքը:

Նշենք, որ պետական բյուջեի միջոցով մայրաքաղաք Ստեփանակերտի Անդրանիկ փողոցին հարող տարածքում ծավալված շինարարական աշխատանքերի արդյունքում, իրականացվում է երկհարկ շենքի վերապրոֆիլավորման աշխատանքներ։

Շենքը կհարմարեցվի և կծառայի որպես կրթական հաստատություն՝ ապահովված անհրաժեշտ բոլոր պայմաններով։

Վերակառուցման շինաշխատանքները կատարում է «Վյաչեսլավ» ՍՊ ընկերությունը։

  • Կիսվել: