կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Շրջափակված Արցախում հարյուրավոր երեխաներ առողջական խնդիրներ ունեն․ նրանք պարբերաբար մեկնում էին Հայաստան՝ ստանալու նեղմասնագիտական բուժօգնություն

Շրջափակված Արցախում հարյուրավոր երեխաներ առողջական խնդիրներ ունեն․ նրանք պարբերաբար մեկնում էին Հայաստան՝ ստանալու նեղմասնագիտական բուժօգնություն

Արցախի առողջապահության ոլորտի պատասխանատուների տվյալներով՝ ներկա պահին Արցախում 847 երեխա տառապում է սրտի բնածին արատներով, 93-ը՝ բրոնխիալ ասթմայով, 66-ը՝ պարբերական հիվանդությամբ, 80-ը՝ էպիլեպսիայով, 16-ը՝ շաքարային դիաբետով։

Նրանք հաշվառման են վերցված և պարբերաբար մեկնում էին Հայաստանի Հանրապետություն` ստանալու համապատասխան բուժօգնություն։

Դեկտեմբերի 12-ից հետո՝ շրջափակման պատճառով, այս երեխաները զրկված են բժշկական օգնություն ստանալու իրավունքից։ Բացի դրանից, ավելի քան 10 բժիշկ  հնարավորություն չունեն Հայաստանից վերադառնալու Արցախ։ Դրա հետևանքով Արցախի բուժհաստատություններում առկա է կադրային որոշակի դեֆիցիտ։

  • Կիսվել: