հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Ամենքս մեզնից փոքրերի համար․ Շրջափակված Արցախի Կիչանի համայնքում տոնում են ամանորը

Ամենքս մեզնից փոքրերի համար․ Շրջափակված Արցախի Կիչանի համայնքում տոնում են ամանորը

Դեկտեմբերի 30-ին, «Կիչանի և Նոր Ղազանչիի Կ. Առաքելյանի անվան միջն. դպրոց» ՊՈԱԿ-ի աշակերտական խորհրդի նախագահ Լուսիա Մկրտչյանի և օգնական՝ Մանանա Բաղրյանի նախաձեռնությամբ կայացել է ամանորին նվիրված միջոցառում, որն անց է կացվել Կիչան համայնքի հանդիսությունների սրահում։
 
Հին ու բարի օրերի շունչ հաղորդեցին երեխաները՝ երգով, պարով, խոսքով և ամանորյա հանդեսի մաս կազմող խաղերով ու հանելուկներով։
 
Դպրոցի ուսուցչական կոլեկտիվի և Կիչան համայնքի ակումբավար Ռուզաննա Հակոբյանի նախատեսած անակնկալի համաձայն աշակերտների տոնահանդեսին են միացել ու այն ավելի շքեղացրել Ձմեռ պապն ու Ձյունանուշը, իհարկե, երեխաների սիրելի մուլտհերոսի ուղեկցությամբ։
Ներկաների տրամադրությունն ու ոգին էլ ավելի բարձրացավ, ոչ միայն Ձմեռ պապի շքախմբի այցից ու նրա բաժանած քաղցրեղենից, այլ նաև Ձմեռ պապի ու Ձյունանուշի մարտական ու գոտեպնդող ոգուց ևս։
 
Ներկա էին Կիչան համայնքի ղեկավար՝ Ա. Հակոբյանը, Կիչան և Նոր Ղազանչի համայնքների ակումբավարներ՝ Ռ. Հակոբյանն ու Գ. Հայրապետյանը, ուսուցիչներ, աշակերտներ, ծնողներ։
Նրանք մեկ րոպե լռությամբ հարգեցին վասն հայրենյաց իրենց կյանքը տված մեր բոլոր քաջորդիների վառ հիշատակը։
 
Շնորհակալական ու շնորհավորական խոսք ասաց դպրոցի տնօրեն՝ Զ. Աբրահամյանը։
 
Возможно, это изображение 7 человек и люди стоят
 
Возможно, это изображение 2 человека, люди стоят, люди сидят и в помещении
 
 
Возможно, это изображение 9 человек, люди стоят, воздушный шарик и в помещении
Возможно, это изображение 7 человек, ребенок, люди стоят и в помещении
Возможно, это изображение 5 человек, люди стоят, воздушный шарик и в помещении
 
Возможно, это изображение 3 человека, люди стоят и в помещении
Возможно, это изображение 7 человек, ребенок, люди стоят и в помещении
 
 

  • Կիսվել: