ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Շոյգուն Պապիկյանին հավաստիացրել է, որ իրադրությունն Արցախում գտնվում է ռուսական կողմի ուշադրության կենտրոնում

Շոյգուն Պապիկյանին հավաստիացրել է, որ իրադրությունն Արցախում գտնվում է ռուսական կողմի ուշադրության կենտրոնում

Մարտի 24-ի երեկոյան կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հեռախոսազրույցը ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ, հայտնում է ՀՀ ՊՆ-ն:

Սուրեն Պապիկյանը ներկայացրել է Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանում վերջին զարգացումները՝ կապված Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների կողմից շփման գիծը խախտելու, և դրա հետևանքով ստեղծված պայթյունավտանգ իրավիճակի հետ։ ՀՀ պաշտպանության նախարարը շեշտել է ադրբեջանական ստորաբաժանումների՝ ելման դիրքեր վերադառնալու անհրաժեշտությունը։

Սերգեյ Շոյգուն հավաստիացրել է, որ իրադրությունը գտնվում է ռուսական կողմի ուշադրության կենտրոնում և ձեռնարկվում են անհրաժեշտ քայլեր՝  դրա խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ։ 

 

  • Կիսվել: