ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Շնորհաշատ հադրութեցու ապագայի ծրագրերը միայն ծննդավայրի հետ են կապված

Շնորհաշատ հադրութեցու ապագայի ծրագրերը միայն ծննդավայրի հետ են կապված

Հադրութեցի 12-ամյա Վազգեն Սահակյանի մանկության հուշերը 44-օրյա պատերազմից հետո մնացին հայրենի քաղաքում:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ պատերազմից հետո նրանց տեղահանված ընտանիքը հաստատվել է Ստեփանակերտում, իսկ Վազգենը շարունակում է հաճախել Հադրութի Արվեստի դպրոց, որը գործունեությունը շարունակում է մայրաքաղաքում:

«Հադրութում հաճախում էի Արվեստի դպրոցի դաշնամուրի, նկարչության, դհոլի ու սոլֆեջոյի խմբակների։ Պատերազմից հետո շարունակում եմ հաճախել խմբակներին, զուգահեռ՝ նաև ըմբշամարտի պարապմունքների։ Նկարչության դասերին հիմնականում նկարում եմ Հադրութի հուշարձանները, բնությունը, մեր գեղատեսիլ վայրերը։ Այդպես ինչ-որ չափով կարոտս եմ առնում իմ ծննդավայրից, որտեղ կյանքը շատ հետաքրքիր էր: Դասերից հետո ընկերներով հավաքվում էինք, խաղում, մեր օրը լիարժեք ու հետաքրքիր անցկացնում: Այնտեղ մենք մեզ երջանիկ էինք զգում»,-պատմել է մեր զրուցակիցը:

Շնորհաշատ հադրութեցին իր ապագան տեսնում է Հադրութում։ Հույսը չի կորցնում, որ ընտանիքի հետ մի օր անպայման կվերադառնա հայրենի տուն։

«Ես վստահ եմ, որ Հադրութը նորից մերն է լինելու։ Նպատակ ունեմ առաջ գնալ ըմբշամարտ մարզաձևում, հաղթանակներ կերտել՝ ծածանելով Արցախի դրոշն ու բարձր պահելով Հադրութի պատիվը»,-եզրափակել է Վազգեն Սահակյանը:

  • Կիսվել: