կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Արցախում շնագայլի հարձակման հետևանքով 3 բնակիչ է դիմել բուժմիավորում

Արցախում շնագայլի հարձակման հետևանքով 3 բնակիչ է դիմել բուժմիավորում

Արցախի Հանրապետության  Մարտունի քաղաքում արձանագրված շնագայլի հարձակման հետևանքով՝ 3 բնակիչ դիմել է Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության Մարտունու շրջանային բուժմիավորում՝ բուժօգնություն ստանալու նպատակով:  

Այս մասին տեղեկացնում են առողջապահության նախարարությունից՝ մանրամասնելով, որ տուժածներին ցուցաբերվել է վերքի առաջնային մշակում, ներարկվել է միանվագ հակափայտացման անատոքսին և շիճուկ, ինչպես նաև հակակատաղության պատվաստանյութի առաջին դեղաչափը, որը կշարունակվի իրականացվել համաձայն ուղեցույցերի:
 
Տուժածները գտնվում են շրջանային բուժմիավորման բժիշկների հսկողության տակ և վիճակները գնահատվում է բավարար:
 
ԱՀ առողջապահության նախարարությունը հորդորում է բնակչությանը զգուշանալ թափառող շներից և վայրի կենդանիներից:

  • Կիսվել: