երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Շիրակի մարզպետարանում քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների հաշվառման ու կարիքների գնահատման հարցերը

Շիրակի մարզպետարանում քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների հաշվառման ու կարիքների գնահատման հարցերը

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրդայանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է  անցկացրել աշխատակազմի պատասխանատուների և Միասնական սոցիալական ծառայությունների մարզի տարածքային կենտրոնների ղեկավարների մասնակցությամբ։

Հանդիպման ժամանակ քննարկվել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հաշվառմանն ու կարիքների գնահատմանն առնչվող հարցեր։
 
«Մեզ համար ամենակարևորը մեր հայրենակիցներին օր առաջ աջակցելն ու նրանց կարիքները հոգալն է, դրա համար պետք է բոլորիս աշխատանքը համագործակցված լինի, կարևոր է ամեն մանրուք, ամեն մեկիս աշխատանքը։ Եթե անհրաժեշտ է համագործակցության նոր մեխանիզմներ կմշակենք, սակայն պետք է ամեն մոտեցում դիտարկվի՝ մեր հայրենակիցների խնդիրներն օպերատիվ լուծելու տեսանկյունից։
Տեղեկատվական բազաների հստակեցումն ու դրանցով առաջնորդվելը ևս խիստ առաջնային է, քանզի այդ կերպ հնարավոր կլինի զերծ մնալ բացթողումներից և աջակցությունը թիրախային ու նպատակային կազմակերպել»։
 
Միասնական սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների ղեկավարները տեղեկացրել են, որ ակտիվորեն ընթանում է հաշվառման գործընթացը, ինչը ենթադրում է նաև կարիքների գնահատում։
 
Մարզպետը կարևորել է աշխատանքներում ինչպես օպերատիվությունն, այնպես էլ խնդիրների լուծմանն առավել նրբանկատ մոտեցումը, քանզի ԼՂ-ից բռնի տեղահանված քաղաքացիները նաև հոգեբանական աջակցության կարիք ունեն։
 
Անդրադարձ է կատարվել բռնի տեղահանված երեխաների կրթության շարունակականության ապահովմանն, ինչպես նաև ուսուցիչների տվյալների հավաքագրմանը։

  • Կիսվել: