երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Շարունակվում են հայկական և ադրբեջանական կողմերի հետ բանակցությունները․ ՌԴ ՊՆ

Շարունակվում են հայկական և ադրբեջանական կողմերի հետ բանակցությունները․ ՌԴ ՊՆ

Երեսուն դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և հրադադարի ռեժիմի պահպանումը։ Այս մասին հայտնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից։

Խաղաղապահների հրամանատարությունը շարունակում է հայկական և ադրբեջանական կողմերի հետ Ստեփանակերտ-Գորիս (խմբ- Լաչինի միջանցք) ճանապարհի անարգել երթևեկությունը վերականգնելու շուրջ բանակցային գործընթացը։

«Մարտակերտի, Մարտունու, Շուշիի շրջաններում և Լաչինի միջանցքում պարեկություն է իրականացվել չորս երթուղիներով»,- ասվում է հաղորդագրության մեջ։ 

 

  • Կիսվել: