ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Պատերազմի հետևանքով վիրավորված մեր բոլոր հերոս տղաները պետք է զգան յուրաքանչյուրիս սատարումը. Արտակ Բեգլարյան

Պատերազմի հետևանքով վիրավորված մեր բոլոր հերոս տղաները պետք է զգան յուրաքանչյուրիս սատարումը. Արտակ Բեգլարյան

Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը  ՀՀ դեսպանատանը տեղի ունեցած ընդունելության ժամանակ հանդիպեցի 44-օրյա պատերազմի ժամանակ տեսողությունը կորցրած այժմ  Վաշինգտոնում բուժում ստացող Շանթին։

«Շանթին նվիրեցի իմ ձեռնափայտը և որոշ փորձի փոխանակում արեցինք, որպեսզի չկոտրվի այս դժվարություններից, վճռական քայլերով ստանա որակյալ կրթություն և արդեն քաղաքացիական կյանքում շարունակի իր ծառայությունը Հայրենիքին: Համոզված եմ, որ Շանթը հաղթահարելու է այս մարտահրավերը ևս, ինչպես արել է մարտական գործողությունների թոհուբոհում:

Պատերազմի հետևանքով վիրավորված մեր բոլոր հերոս տղաները պետք է զգան յուրաքանչյուրիս սատարումը՝ հաղթահարելու կյանքի դժվարությունները և դրանք դարձնելու իրենց էլ ավելի զորացման հնարավորությունների աղբյուրներ:

Ինչ չի սպանում մարդուն, կարող է ուժեղ դարձնել...»,- գրել է Բեգլարյանը։

  • Կիսվել: