ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Շահումյանի շրջանի կասկածելի օջախներում թեստավորման համար նմուշառում է արվել

Շահումյանի շրջանի կասկածելի օջախներում թեստավորման համար նմուշառում է արվել

ԱՀ առողջապահության նախարարության «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի շրջանային բաժինների աշխատակիցները թեստավորման համար նմուշառում են իրականացրել Շահումյանի շրջանի կասկածելի օջախներում: Ընդհանուր առմամբ, թեստավորման նպատակով Հայաստանի Հանրապետություն է ուղարկվել այդ օջախներից ու բուժանձնակազմից վերցված 56 փորձանմուշ:

Շրջանում շարունակվում են նաև սանիտարահիգիենիկ միջոցառումները: Մասնավորապես, ախտահանման աշխատանքներ են կատարվել հաստատված օջախներում և կոնտակտավորների բնակարաններում: Բնակիչների հետ տարվել են նաև սան-լուսավորչական աշխատանքներ՝ անհատական պաշտպանիչ միջոցների ճիշտ օգտագործման ու անձնական հիգիենայի կանոնների պահպանման ուղղությամբ, տրամադրվել են ախտահանիչ նյութեր:

  • Կիսվել: