շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Սամվել Շահրամանյանը՝ իրեն Հակակոռուպցիոն կոմիտեում հարցաքննության կանչելու մասին

Սամվել Շահրամանյանը՝ իրեն Հակակոռուպցիոն կոմիտեում հարցաքննության կանչելու մասին

Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի ծանուցագրի, որը ես ստացել եմ փետրվարի 20-ին, նշված է, որ իրենք ստացել են իմ՝ 2023-ի նոյեմբերի սկզբին Հայաստանի դատախազին ուղղված գրությունը, որի մեջ ես խնդրել եմ սոցցանցերում հայտնի դարձած եւ տարածված տեղեկություններով, ըստ որի Արցախի Հանրապետության որոշ պաշտոնյաներ դրսեւորել են խախտումներ, հիմնականում ֆինանսական ոլորտում, այդ հաղորդագրություններ ընդունել որպես հանցագործության մասին հաղորդում եւ ձեռնարկել համապատասխան քայլեր: Այս մասին այսօր՝ փետրվարի 22-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը:

«Այդ փաստերի ուսումնասիրության արդյունքում իրենց կողմից հարուցվել է քրեական վարույթ եւ այդ շրջանակներում ինձ հրավիրել են որպես վկա հարցաքննվելու:

 Այս պահին ես չեմ ուզում անուններ նշել, երեւի վարույթն իրականացնող մարմինը ավելի ճիշտ կպարզաբանի այդ հարցը: Բայց մեզ համար շատ կարեւոր է ստանալ այդ հարցերի պատասխանները, եւ եթե կան մեղավորներ, անպայման պետք է պատժվեն»,-ասաց նա:

 

 

  • Կիսվել: