կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Սամվել Կարապետյանը 2 մլն դոլարի օգնություն կտրամադրի Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետեւանքով տուժածներին

Սամվել Կարապետյանը 2 մլն դոլարի օգնություն կտրամադրի Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետեւանքով տուժածներին

Սամվել Կարապետյանը 2 մլն ԱՄՆ դոլարի օգնություն կտրամադրի Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետեւանքով տուժածներին։

Այս մասին հայտնում են «Տաշիր» ընկերությունների խմբի մամուլի ծառայությունից։
 
«Խիստ մտահոգված եմ վերջին օրերին Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններով։
 
Հայաստանի խաղաղ բնակչությանը հասցված մահացու հարվածները չպետք է անտեսվեն համաշխարհային հանրության կողմից։ Այս գործողություններին կարեւոր է միանշանակ գնահատական տալ։ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով ունենք բազմաթիվ զոհեր, ոչնչացված են քաղաքացիական ենթակառուցվածքներ։ Կարևոր է ջանքեր գործադրել տարածաշրջանում հումանիտար աղետից խուսափելու համար:
 
Ինչպես նախկինում, այնպես էլ այսօր, աջակցելու եմ մեր ժողովրդին, Ադրբեջանի դաժան անօրինականության զոհերին։ Տուժած ընտանիքներին փոխհատուցում և առավելագույն աջակցություն կտրամադրենք», - մեջբերում «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի խոսքից:

  • Կիսվել: