հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Սա ոչ այլ ինչ է, քան արցախահայության բնաջնջման հերթական փորձ. Ալեն Սիմոնյանը՝ Լաչինի միջանցքի փակման մասին

Սա ոչ այլ ինչ է, քան արցախահայության բնաջնջման հերթական փորձ. Ալեն Սիմոնյանը՝ Լաչինի միջանցքի փակման մասին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն իր թվիթերյան էջում անդրադարձել է ադրբեջանցիների կողմից Ստեփանակերտ-Գորիս մայրուղու փակմանը և դրա հետևանքով ստեղծված իրավիճակին:

«Քաղաքացիական հագուստով և սպայական կոչումով «բնապահպանները», Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը փակելով, փաստացի պատանդ են վերցրել 120.000 հայ բնակչության: Դրան հաջորդել է Արցախի գազամատակարարման անջատումը: Սա ոչ այլ ինչ է, քան արցախահայության բնաջնջման հերթական փորձ: Աշխարհը կրկին լո՞ւռ կմնա... »,,-նշել է նա:

 

  • Կիսվել: