երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Սա է մեր ուժը, որ մենք ոչ թե ուղղակի անկախ ենք, այլ իսկապես դարձել ենք հասարակություն. ԱՀ պետնախարար

Սա է մեր ուժը, որ մենք ոչ թե ուղղակի անկախ ենք, այլ իսկապես դարձել ենք հասարակություն. ԱՀ պետնախարար

Փետրվարի 23-ին լինելու է 35 տարի, որ մենք սկսել ենք մեր պայքարը․ 35 տարի մենք պայքարի մեջ ենք։ Մենք պետք է շարունակենք և ամեն ինչ անենք, որ մյուս սերունդը տեսնի իսկապես, որ մենք հաղթահարել ենք մեր դժվարությունները և ստացել ենք այն, ինչի համար հազարավոր զոհեր ենք տվել։ Այս մասին գրել է ԱՀ պետնախարար Ռուբեն Վարդանյանը։

Возможно, это изображение 5 человек, люди стоят и на открытом воздухе

«Հավատացե՛ք․ ամեն օր՝ առավոտվա ժամը 7-ից մինչև գիշերվա ժամը 2-ը, մենք աշխատում ենք` մենք բոլորս, որ մի բան անենք, հաղթահարենք այս դժվարությունները։

Возможно, это изображение один или несколько человек, люди стоят, толпа и на открытом воздухе

Սա է մեր ուժը, որ մենք ոչ թե ուղղակի անկախ ենք, այլ մենք իսկապես դարձել ենք հասարակություն, որը գիտի՝ ինչ է նշանակում ժողովրդավարությունը, ինչ են նշանակում մարդու իրավունքները, ինչ է նշանակում մարդուն հարգելը։

Возможно, это изображение один или несколько человек и люди стоят

Մի օրենք կա․ երբ քեզ սեղմում են, կա՛մ դու ուժեղանում ես ու հետ ես հրում, կա՛մ փախչում ես։ Մենք իրավունք չունենք փախչելու․ մենք պետք է ընդդիմանանք, մենք պետք է դեմ տանք մեր ուժն իրենց»։

Возможно, это изображение один или несколько человек, люди стоят и толпа

 

Возможно, это изображение 4 человека, ребенок, люди стоят и люди сидят

 

Возможно, это изображение 1 человек и стоит

  • Կիսվել: