կիրակի, հունիս 8
8 / 6 / 2025
Ռուսական խաղաղապահ զորակազմի մեքենաներով Ստեփանակերտ է հասցվել 223 տոննա մարդասիրական բեռ. ՌԴ ՊՆ

Ռուսական խաղաղապահ զորակազմի մեքենաներով Ստեփանակերտ է հասցվել 223 տոննա մարդասիրական բեռ. ՌԴ ՊՆ

Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում վերջին մեկ օրվա ընթացքում ռուսական խաղաղապահ զորակազմը պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով Մարտակերտի, Մարտունու և Շուշիի շրջաններում։

Այս մասին ասվում է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության՝ խաղաղապահ զորախմբի գործունեության մասին մայիսի 2-ի երեկոյան հրապարակած հերթական տեղեկագրում:

«Ռուսական խաղաղապահ զորակազմի մեքենաներով Ստեփանակերտ է հասցվել 223 տոննա մարդասիրական բեռ։ «Մենք միասնական ենք» բազմաֆունկցիոնալ հիմնադրամի հետ համատեղ մարդասիրական ակցիա է իրականացվել՝ Ստեփանակերտի  դպրոցականներին սննդի փաթեթներ բաժանելու նպատակով», - ասվում է տեղեկագրում։

  • Կիսվել: