շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են Լեռնային Ղարաբաղի դատարկ բնակավայրերը. Տեսանյութ

Ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են Լեռնային Ղարաբաղի դատարկ բնակավայրերը. Տեսանյութ

ՌԴ պաշտպանության նախարարությունը տեսանյութ է հրապարակել՝ գրելով, որ ոուսական խաղաղապահ ուժերի զինծառայողները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը, ինչպես նաև պարեկություն են իրականացնում Լեռնային Ղարաբաղի տարածքում գտնվող բնակավայրերով։

Ըստ հաղորդագրության՝ անցած 24 ժամվա ընթացքում ռուսական խաղաղապահ ուժերի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել։

«Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակական համագործակցություն է պահպանում Բաքվի և Ստեփանակերտի հետ՝ նպատակ ունենալով կանխել արյունահեղությունը, ապահովել անվտանգությունը և պահպանել մարդասիրական իրավունքի նորմերը Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության նկատմամբ»,-նշվում է նախարարության հայտարարության մեջ։

  • Կիսվել: