չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Ռուս խաղաղապահները առաջարկել են հնարավորություն տալ ադրբեջանական բեռնատարները մտնեն Արցախ. Իշխանյան

Ռուս խաղաղապահները առաջարկել են հնարավորություն տալ ադրբեջանական բեռնատարները մտնեն Արցախ. Իշխանյան

Երեկ, երբ ադրբեջանական բեռնատարները մոտեցել են, որոշակի բանակցություններ են տեղի ունեցել ռուս խաղաղապահների հետ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Արցախի խորհրդարանի նախագահ Դավիթ Իշխանյանը։

Ըստ նրա՝ այս քննարկումները դեռեւս որեւէ արդյունք չեն տվել, համենայնդեպս, ռուս խաղաղապահների առաջարկը, որ հնարավորություն տրվի մեքենաների մուտքը Արցախի Հանրապետության տարածք, որեւէ արդյունք չի տվել: "Արցախի իշխանությունների, համապատասխան կառույցների կողմի միջոցներ են ձեռնարկվել եւ այդ քննարկումները դեռեւս ընթացքի մեջ են:Դրանք ավարտված չեն և դեռևս կշարունակվեն, այստեղ շատ կարեւոր է  Արցախի ընդհանուր դիրքորոշումը եւ ռուսական կողմի համապատասխան բացատրություններ տալը",-ասաց Իշխանյանը:

Իշխանյանը հույս հայտնեց, որ այդ  բանակցությունները փոխըմբռնման մթնոլորտում կակավարտվեն եւ արցախյան կողմի սպասելիքներկարդարանան։ Նա նաև ընդգծեց, որ Արցախի իշխանությունների համար Ակնա-Ստեփանակերտ ճանապարհի գործարկումը անընդունելի է և Լաչինի միջանցքի բացումը այլընտրանք չունի։ 

Նշենք, որ երեկ Ադրբեջանը երկու բեռնատար էր ուղարկել Արցախ Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով, իբրև թե "հումանիտար օգնություն" հասցնելու համար։ Սակայն մի խումբ արցախցիներ երեկվանից փակել են այդ ճանապարհը չընդունելով ադրբեջանական "օգնությունը"։  

  • Կիսվել: