հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Ռուս խաղաղապահներն Ադրբեջանի հետ մեզ բլոկադայի են ենթարկել. Արթուր Օսիպյան

Ռուս խաղաղապահներն Ադրբեջանի հետ մեզ բլոկադայի են ենթարկել. Արթուր Օսիպյան

Արցախի Հեղափոխական կուսակցության նախագահ Արթուր Օսիպյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ անդրադարձել է ռուս խաղաղապահներին ուղղված նամակին։

«Մենք դիմել էինք իրենց, որպեսզի ապահովեն Հակարիի կամրջով  խաղաղ ավտոերթը։ Ստացել ենք անհեթեթ պատասխան, ըստ որում, նոյեմբերի 9-ի համաձայնագրում երթի ապահովում չկա։ Հիմա թող ռուսները բացատրեն, թե ի՞նչ տարբերություն՝ մի ավտո է խաղաղ երթևեկում Լաչինի միջանցքով, թե 10 ավտո։ Մենք տեսանք, որ ռուսները հրաժարվում են իրենց վրա վերցրած պարտականություններից, և մեծ կասկածանքներ կան, որ ռուս խաղաղապահները հենց Ադրբեջանի հետ մեկտեղ մեզ բլոկադայի են ենթարկել։ Նրանք ոչ թե խաղաղապահներ են, այլ օկուպացիոն զորքեր են»,-նշում է Օսիպյանը։

 Նրա խոսքով՝ սրանով իրենք չեն ընկճվում և պայքարը շարունակելու են։

  • Կիսվել: