ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Ռուս խաղաղապահների մասնակցությամբ շարունակվում են ԼՂ բնակավայրերի էլեկտրա- և գազամատակարարման վերականգնման աշխատանքները. ՌԴ ՊՆ

Ռուս խաղաղապահների մասնակցությամբ շարունակվում են ԼՂ բնակավայրերի էլեկտրա- և գազամատակարարման վերականգնման աշխատանքները. ՌԴ ՊՆ

Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է խնդիրների կատարումը Լեռնային Ղարաբաղի տարածքում։ Այս մասին տեղեկանում ենք Ռուսաստանի Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունից:

Պահպանվում է Բաքվի և Ստեփանակերտի հետ շարունակական փոխգործակցությունը՝ ուղղված արյունահեղության կանխմանը, անվտանգության ապահովմանը և խաղաղ բնակչության նկատմամբ մարդասիրական իրավունքի նորմերի պահպանմանը:

Ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:

Լեռնային Ղարաբաղի զինված կազմավորումների կողմից հանձնված զինամթերքի, սպառազինության, ռազմական և հատուկ տեխնիկայի պահեստների պահպանությունն իրականացվում է ռուսական խաղաղապահ զորակազմի ուժերի կողմից "Հյուսիս" (7) և "Հարավ" (18) պատասխանատվության գոտիներում 25 պահակակետերի տեղակայմամբ, որից 14-ը՝ ադրբեջանական կողմի հետ համատեղ:

Ռուս խաղաղապահների մասնակցությամբ շարունակվում են Լեռնային Ղարաբաղի բնակավայրերի էլեկտրա- և գազամատակարարման վերականգնման աշխատանքները՛՛,-ասված է ՌԴ ՊՆ տեղեկագրում:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: