երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Ռուս խաղաղապահների հրամանատարը հավաստիացրել է արցախցի պատգամավորներին, որ Լաչինի միջանցքում անցակետ չի լինելու

Ռուս խաղաղապահների հրամանատարը հավաստիացրել է արցախցի պատգամավորներին, որ Լաչինի միջանցքում անցակետ չի լինելու

Արցախի պատգամավորները ադրբեջանական վերջին սադրանքներից հետո հանդիպել են Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուս խաղաղապահների հրամանատար Անդրեյ Վոլկովի հետ։ Նրանք իրենց մտահոգություններն են հայտնել ադրբեջանական վերջին սադրանքների առնչությամբ։

Արցախի պատգամավորները նաև քննարկել են ադրբեջանական մեդիատիրույթում օրերս տարածված տեսանյութը, որում Վոլկովը խոսում է Լաչինի միջանցքում «փոքր անցակետ» դնելու մասին։

Պատգամավորները շեշտել են որևէ անցակետի տեղադրման, միջանցքի ռեժիմի խստացման կամ այլ նորամուծությունների անթույլատրելիության մասին։ Վոլկովը հավաստել է, որ Լաչինի միջանցքում որևէ անցակետ չի տեղադրվելու։

  • Կիսվել: