չորեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2025
Ռուս խաղաղապահների գործողության՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի անվանումը փոխվել է. ՌԴ ՊՆ

Ռուս խաղաղապահների գործողության՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի անվանումը փոխվել է. ՌԴ ՊՆ

ՌԴ պաշտպանության նախարարությունը փոխել է Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների գործողության գոտու անվանումը:

«Ադրբեջանի Հանրապետության Ղարաբաղի տնտեսական տարածաշրջան»՝ ասված է ռազմական գերատեսչության տեղեկագրում։

Նախկինում ՌԴ պաշտպանության նախարարության տեղեկագրերում գործողությունների գոտին կոչվում էր «Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի»։

Հոկտեմբերի 27-ի տեղեկագրում նշվում է, որ ճանապարհներին երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով Ստեփանակերտի տարածքում տեղադրվել է երկու հենակետ։

  • Կիսվել: