շաբաթ, հունիս 21
21 / 6 / 2025
Ռուս գրողները ևս միացել են Արցախը ապաշրջափակելու կոչին

Ռուս գրողները ևս միացել են Արցախը ապաշրջափակելու կոչին

Օրերս բանաստեղծ, փիլիսոփայական գիտությունների դոկտոր Սլավի Ավիկ Հարությունյանը անձնական նամակներով ու խնդրանքով դիմել էր աշխարհի հարյուրավոր իր ընկեր գրողների ՝ դատապարտելու Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակումը և Արցախի պաշարումը։

Իր նամակում նա, մասնավորապես նշել էր.«Ադրբեջանը ՝ 120 000 հայերի, այդ թվում՝ իմ 83-ամյա մոր համար, փակել է կյանքի այս ճանապարհը»։ Հայ բանաստեղծի կոչին այժմ արձագանքում են աշխարհի տարբեր կողմերում։

Մասնավորապես՝ նրա ռուս գործընկերները հանդես են եկել Ադրբեջանին դատապարտող կոչով՝ նշելով «Այսօր՝ 21-րդ դարում, քաղաքակիրթ մարդկության աչքի առաջ 120.000 արցախցի երեխաներ, ծերեր ու կանայք պատանդ են վերցվել, այսինքն՝ իրական հումանիտար աղետ է տեղի ունենում»։

Նրանց թվում են՝ 

ՎԼԱԴԻՄԻՐ ՄԻԿՈՒՇԵՎԻՉ

ՎՅԱՉԵՍԼԱՎ ԿՈՒՊՐԻՅԱՆՈՎ

ԱՆՈՒՇԿԻՆ ՎԼԱԴԻՄԻՐ ԻՎԱՆՈՎԻՉ

ԱԼԵՔՍԵՅ ՊՐՈԿՈՊԻԵՎ

ՍԵՐԳԵՅ ԶԵՆԿԵՎԻՉ

ՆԻԿՈԼԱՅ ՄԻԼԵՇԿԻՆ

ԱՆՏՈՆԻՆԱ ԲԵԼՈՎԱ

ՅՈՒՐԻ ՕՐԼԻՑԿԻ

ԵԼԵՆԱ ՍԵՄԵՆՈՎԱ

ԿՈՆՍՏԱՆՏԻՆ ԿԵԴՐՈՎ

ԶԱՅԱ ԻՈՍԻՖ ՅՈՒՐԻԵՎԻՉ

 

  • Կիսվել: