հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
Ռումինիան մարդասիրական օգնություն է ուղարկել Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների համար

Ռումինիան մարդասիրական օգնություն է ուղարկել Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների համար

Հոկտեմբերի 7-ին Երևում վայրէջք են կատարել Ռումինիայի մարդասիրական բեռով երկու ինքնաթիռ՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար։
 
Օդանավակայանում մարդասիրական բեռն ընդունել են Հայաստանում Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպան Կորնել Իոնեսկուն և ՆԳ նախարարության գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը։
 
Մարդասիրական օգնությունը ներառում է առաջնային անհրաժեշտության ապրանքներ՝ անկողնային պարագաներ, պարեն և այլն:

  • Կիսվել: