շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ռուբեն Վարդանյանը ներկայացրել է իրավիճակը Արցախում․ տեսանյութ

Ռուբեն Վարդանյանը ներկայացրել է իրավիճակը Արցախում․ տեսանյութ

Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում ներկայացրել է Արցախում տիրող իրավիճակը այսօրվա դրությամբ։

«48 ժամից ավելի է՝ շարունակվում է այս իրավիճակը, և ես ուզում եմ ասել՝ հպարտ եմ, որ ձեր հետ եմ, տեսնում եմ համախմբվածություն, և դա ինձ ոգևորում է», ասել է նա։

Պետնախարարը հայտնել է, որ ցանկանում է ամեն առավոտ ուղիղ կապի միջոցով շփվել արցախցիների հետ, որպեսզի հասարակությունը հստակ ինֆորմացիա ստանա:

  • Կիսվել: