հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ռուբեն Վարդանյանը կոչ է անում միանալ վաղը Արցախում կազմակերպվելիք հանրահավաքին (տեսանյութ)

Ռուբեն Վարդանյանը կոչ է անում միանալ վաղը Արցախում կազմակերպվելիք հանրահավաքին (տեսանյութ)

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որում հայտնել է, որ վաղը ժամը 12.00 Արցախում հանրահավաք է կազմակերպվելու: Նա կոչ է արել միանալ հանրահավաքին եւ աջակցություն հայտնել կազմակերպիչներին:

՛՛Վաղը մենք նշելու ենք Մայիսի 9-ը՝ մեր հաղթանակի օրը: Այդ օրը մեզ համար միշտ եղել է հաղթանակի օր: Ես կոչ եմ անում ձեզ, որ միանանք եւ աջակցենք երիտասարդներին, որոնք մի քանի օր առաջ սկսել են շատ կարեւոր բան: Նրանք սկսել են ցույց տալ, որ չեն ենթարկվում եւ ուզում են իրենք իրենց ապագան կերտել, այլ ոչ թե ուրիշները: Նրանք վաղը՝ 12:00-ին, որոշել են հրապարակում անել հանրահավաք, որ բոլորին ներկայացնեն իրենց գործն ու տեսլականը: Ես աջակցում եմ նրանց, կոչ եմ անում միանալ հանրահավաքին, եւ միասին ցույց տանք, որ հիշում ենք մեր հաղթանակները: Վստահ ենք, որ մեր հաղթանակներն առջեւում են՛՛,-նշել է նա:

 

  • Կիսվել: