կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Հիմա իր կյանքի ամենաերջանիկ ժամանակաշրջանն է․ Ռուբեն Վարդանյան

Հիմա իր կյանքի ամենաերջանիկ ժամանակաշրջանն է․ Ռուբեն Վարդանյան

11-րդ օրն է՝ Արցախը շրջափակման մեջ է. Արցախում տիրող իրավիճակին կրկին տեսակապով անդրադարձել է ԱՀ պետական նախարար Ռուբեն Վարդանյանը:

Նա արցախցիներին խնդրել է հոգեբանորեն դիմագրավել իրավիճակին:

«Մենք հասկանում ենք, որ լուծումը պետք է լինի այնպես, որ մեր արժանապատվությունը չկորցնենք, այնպիսի լուծում պետք է գտնենք, որոնց հետևանքները Արցախում հանգիստ ապրելու և Ադրբեջանից կախված չլինելու հնարավորություն տան: Իսկապես իրավիճակը ծանր է, գիտեմ և՛ սննդի, և՛ բենզինի հետ կապված խնդիրները, մենք փորձում ենք լուծումներ գտնենք: Այսօր էլ հանդիպել ենք ծնողների հետ, որոնց երեխաները գտնվում են Հայաստանում, հասկանանք՝ ինչ կարելի է անել:

Մենք ունենք խնդիր, որ ցավոք մի քանի մարդ մահացել է, և դիակները չենք կարողանում բերել Արցախ, ունենք խնդիրներ, որ ընտանիքները բաժանված են, արդեն 11-րդ օրն է, դառնում է ավելի լուրջ և երկարաժամկետ խնդիր»,-ասել է Վարդանյանը:

Նա նշել է, որ պատասխանատու են, թույլ չեն տալու ոչ մեկին իրավիճակը դարձնեն քաոսային և լրատվամիջոցներով պետք է մանրամասն հայտնեն, թե ինչ է կատարվում:

Նա խոսել է իր զգացողությունների մասին։

Ռուբեն Վարդանյանը տեղեկացրեց, որ այսօր Երևանից հայտնի գործարար է զանգել, որ  իմանա՝ ինչպես ենք. «Ասում եմ՝ ոչինչ, ասում է՝ երբ ես գալու Երևան, 25-26-ին կլինե՞ս Երևանում, ասում եմ՝ չես հասկանում, որ մենք բլոկադայի մեջ ենք, ասում է՝ հա արի-գնա: Մյուս ընկերս զանգեց, ասում է՝շատ վատ եմ զգում, որ չեմ կարողանում ինչ-որ ձևով օգնեմ: Ես ասացի՝ ես հիմա ամենաերջանիկ մարդն եմ, ես 54 տարեկան լինելով, երջանիկ և հաջողական գործարար լինելով, հայր և ամուսին, որդի երևի լինելով, ես ամենաերջանիկ օրերն եմ ապրում: Ես աշխատում եմ իմ ազգի համար, իմ գիտելիքները, փորձը ներդնում, ինչ ունեմ, դրել եմ, և ամենակարևորը ինչպես անել, որ իմ հայրենիքը մնա անկախ, ուժեղ այս պատմական ժամանակաշրջանում: Մենք անում ենք շատ կարևոր բան ոչ միայն մեզ համար, այլ նաև ապագա սերդնի համար»:

  • Կիսվել: