չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Ռուբեն Վարդանյանը հանդիպել է Գրիգոր Նարեկացի համալսարանի դասախոսների և ուսանողների հետ

Ռուբեն Վարդանյանը հանդիպել է Գրիգոր Նարեկացի համալսարանի դասախոսների և ուսանողների հետ

Այսօր՝ հոկտեմբերի 13-ին, հանրային գործիչ, բարերար Ռուբեն Վարդանյանը հանդիպել է Ստեփանակերտի Գրիգոր Նարեկացի համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմի և ուսանողների հետ։

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ հանդիպման մասնակիցները նախ ծաղիկներ են խոնարհել բուհի զոհված ուսանողների հուշատախտակի առջև։

Համալսարանի ռեկտոր Վարդան Հակոբյանը ողջունել է հանրային գործիչ Ռուբեն Վարդանյանին՝ կարևորելով նրա հանդիպումը դասախոսների և ուսանողների հետ:
 
Ռուբեն Վարդանյանն իր խոսքում ներկայացրել է Արցախում առկա խնդիրների լուծման և երկրի զարգացման իր տեսլականը:

«Առանց կրթության չենք կարող զարգացնել մեր երկիրը:Կարևոր է նաև տնտեսության ոլորտում առաջընթաց ապահովելը:

Գիտեմ, թե Արցախում ինչ դժվար խնդիրներ կան:

Դրանք պետք է հաղթահարենք միասին: Պետք է համախմբվենք ու աշխարհին ցույց տանք մեր ուժը, ցույց տանք,որ մարդիկ այստեղ ապրում են ու սիրում են իրենց հայրենիքը»,-ասել է հանրային գործիչը:

Հանդիպման վերջում ռեկտոր Վարդան Հակոբյանը բարեգործական, հոգևոր-մշակութային,հասարակական,մարդասիրական և կրթական ոլորտներում ունեցած բացառիկ ծառայությունների համար Ռուբեն Վարդանյանին պարգևատրել է «Նարեկացի» մեդալով:

  • Կիսվել: