չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Ռուբեն Վարդանյանը հանդիպել է Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հետ

Ռուբեն Վարդանյանը հանդիպել է Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հետ

Գործարար Ռուբեն Վարդանյանը Ստեփանակերտում այսօր հանդիպել է Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հետ:

"Օրակարգում մեր հայրենիքին սպառնացող վտանգների, աշխարհաքաղաքական մարտահրավերների, անվտանգության ապահովման, Արցախը հայկական պահելու ու զարգացնելու հարցերն էին:

Ինձ համար շատ կարևոր էր լսել նախագահների կարծիքը, իրավիճակից դուրս գալու ելքերի վերաբերյալ նրանց մոտեցումները: Մենք համոզված ենք, որ նման մասշտաբի մարտահրավերներին դիմակայելու միակ հնարավորությունը բոլորիս համախմբումն է ու ողջ հայության ներուժի լիարժեք օգտագործումը",- նշել է Վարդանյանը։:

  • Կիսվել: