120 000 խաղաղ բնակչության կյանքը վտանգի տակ է. Աշխարհը չպետք է թույլ տա 2-րդ Հայոց ցեղասպանության կրկնություն.Վարդանյան
Ադրբեջանական զինուժը հրատակոծում է Ստեփանակերտը. 120 հազար խաղաղ բնակչության, այդ թվում՝ 30 հազար երեխաների կյանքը հենց հիմա վտանգի տակ է: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն վարդանյանը:
Նա նաեւ հավելել է. «Այս իրավիճակում Հայաստանի իշխանությունը պետք է ճանաչի Արցախը և պաշտպանի իր քաղաքացիներին:
Ողջ հայկական աշխարհը պետք է Արցախի ու արցախահայության կողքին լինի:
Աշխարհը չպետք է թույլ տա երկրորդ Հայոց ցեղասպանության կրկնություն: