հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ռուբեն Վարդանյանը BBC Hard Talk–ին  տված հարցազրույցում խոսել է Արցախի շրջափակման և ստեղծված հումանիտար ճգնաժամի մասին

Ռուբեն Վարդանյանը BBC Hard Talk–ին տված հարցազրույցում խոսել է Արցախի շրջափակման և ստեղծված հումանիտար ճգնաժամի մասին

Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հարցազրույց է տվել BBC Hard Talk հաղորդաշարին: Հարցազրույցում Վարդանյանը խոսել է  Արցախի բլոկադայի, դրա հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամի մասին: Վարդանյանը նշել է, որ Արցախում հայերն ապրում են հազարամյակներով:

«Վերջին 35 տարիներին հայերը համառ պայքար են մղում անկախության ճանաչման համար: Արցախը երբեք չի եղել ներկայիս Ադրբեջանի մաս: Արցախը Ադրբեջանական ԽՍՀ–ից դուրս է եկել բոլոր իրավական կարգավորումների համաձայն»,- ասել է նա:

Նա  նաև խոսել է Արցախի ու Ադրբեջանի քաղաքական համակարգերի տարբերությունից և շեշտել, որ եթե Արցախում արդեն չորս ղեկավար է փոխվել, ապա Ադրբեջանում տասնամյակներով նույն ընտանիքն է ղեկավարում երկիրը: Կրկին շեշտել է, որ պատրաստ են բանակցությունների, պատրաստ են ապրել որպես հարևաններ, բայց չեն լինի Ադրբեջանի մաս: Նա նշել է նաև միջազգային հանրությունից եկող օգնության մասին:

Հարցեր  են հնչել նրա անձի վերաբերյալ, ինչպես նաև՝ Հայաստանի և Ռուսաստանի հետ ունեցած հարաբերությունների մասին:

Հարցազրույցի վերջում Վարդանյանը ասել է, որ անկախ նրանից կզբաղեցնի պաշտոն, թե չէ, ինքը կմնա Արցախում, քանի որ եկել է Արցախ՝ մարդկանց կողքին լինելու և այս փորձությունները միասին հաղթահարելու նպատակով: 

Նշենք, որ նման հարցազրույցներ ՀՀ պաշտոնյաներից ունեցել են Զոհրապ Մնացականյանը և Նիկոլ Փաշինյանը, իսկ ադրբեջանցի  որ մի պաշտոնյա նման ձևաչափով հարցազրույց չի տվել։

Հավելենք, որ հարցազրույցը շուտով հասանելի կլինի հաղորդաշարի յութուբյան ալիքում։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: