շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Ռուբեն Վարդանյանն անդրադարձել է Արցախում սննդի կտրոններ ներդնելու հարցին

Ռուբեն Վարդանյանն անդրադարձել է Արցախում սննդի կտրոններ ներդնելու հարցին

Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանն «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում անդրադարձել է Արցախում սննդի կտրոններ ներդնելու հարցին։

Նա նշեց, որ օրերս Արցախի շրջանների բնակչության հետ Ազգային ժողովի պատգամավորների և Օպերատիվ շտաբի անդամների հանդիպումների ժամանակ քաղաքացիների բարձրացրած հարցերի մի խումբը կապված է եղել կտրոններով սննդի բաշխման հետ։
 
«Վաղը հայտարարություններ կլինեն, թե երբ և ոնց ենք դա մտցնում մեր կյանքի մեջ»,- հայտարարեց Արցախի պետական նախարարը։
 
Նա անդրադարձել է նաև Ադրբեջանից կողմից Արցախի շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակի հետ կապված հարցերի։ Մանրամասները՝ տեսանյութում։

  • Կիսվել: