ՌԴ խաղաղապահների հրամանատարությունը շարունակում է բանակցությունները Լաչինի միջանցքով երթևեկության վերականգնման հարցով
Ռուսական խաղաղապահ զորախմբի կողմից Լեռնային Ղարաբաղի տարածքում շարունակվում է առաջադրանքների կատարումը։ Այս մասին ասված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեության մասին Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության տեղեկատվական տեղեկագրում (2023թ.հունվարի 25-ի դրությամբ) ։
"Երեսուն դիտակետերում ռուս խաղաղապահների կողմից իրականացվում է իրադրության շուրջօրյա մոնիթորինգ և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն:
Ռուս խաղաղապահների հրամանատարության կողմից շարունակվում է Ստեփանակերտ - Գորիս ճանապարհահատվածով ավտոմոբիլային տրանսպորտի անարգել երթեւեկությունը վերսկսելու բանակցային գործընթացը հայկական եւ ադրբեջանական կողմերի հետ:
Երեք երթուղիներով պարեկություն է իրականացվել Մարտակերտի, Մարտունու և Շուշիի շրջաններում ։
Ռուս խաղաղապահների կողմից մարդասիրական ակցիա է անցկացվել Մարտունի եւ Ասկերան բնակավայրերում Լեռնային Ղարաբաղի բնակիչների համար մթերային հավաքածուներ տրամադրելու ուղղությամբ:
Իրականացվել է մարդասիրական բեռով ռուսական խաղաղապահ զորախմբի երկու ավտոշարասյուների ուղեկցումը՝
մեկը՝ Գորիս-Ստեփանակերտ երթուղով;
մյուսը՝ Էրեբունի-Ստեփանակերտ երթուղով։
Ռուսական խաղաղապահ զորախմբի ինժեներասակրավորական խմբերով շարունակվում է օբյեկտների և տեղանքի ականազերծումը։ Օրվա ընթացքում մաքրվել է 0,3 հա տարածք ։
Ընդհանուր առմամբ՝ 2020 թվականի նոյեմբերի 23-ից չպայթած ականներից և արկերից մաքրվել է 2504,6 հա տարածք, 689,5 կմ ճանապարհ, 1940 շենք, հայտնաբերվել և վնասազերծվել է 26762 պայթյունավտանգ առարկա։
Ռուս խաղաղապահների անվտանգությունն ապահովելու և հնարավոր միջադեպերը կանխելու համար շարունակական փոխգործակցություն է պահպանվում Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ",-նշվում է տեղեկագրում: