չորեքշաբթի, հունիս 25
25 / 6 / 2025
ՌԴ խաղաղապահ զորակազմն ու Ստեփանակերտի քաղաքապետարանը հանդես են եկել յուրօրինակ նախաձեռնությամբ

ՌԴ խաղաղապահ զորակազմն ու Ստեփանակերտի քաղաքապետարանը հանդես են եկել յուրօրինակ նախաձեռնությամբ

Մայիսի 9-ին ընդառաջ՝ Ստեփանակերտի քաղաքապետարանն ու Արցախում ՌԴ խաղաղապահ զորակազմն այսօր հանդես են եկել յուրօրինակ նախաձեռնությամբ:

Ինչպես հայտնում են Ստեփանակերտի Քաղաքապետարանից, առավոտից քաղաքի տարբեր հատվածներում մաքրման աշխատանքներ էին ընթանում, որոնցում ընդգրկված էին համայնքային ընկերությունների աշխատակիցներ, խաղաղապահներ, երիտասարդներ ու դպրոցականներ:
 
Նրանց համատեղ ջանքերի շնորհիվ բարեկարգ տեսքի են բերվել Ստեփանակերտի եղբայրական գերեզմանոցի ու Խորհրդային Միության հերոսների հուշարձանների շրջակա տարածքները: Ըստ անհրաժեշտության՝ արձանները լվացվել, մաքրվել են, դրանց շրջակայքը՝ կանաչապատվել:
 

  • Կիսվել: