ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Ծմակահողում համայնքի ղեկավար են ընտրում

Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Ծմակահողում համայնքի ղեկավար են ընտրում

Այսօր` 9-ին, Համայնքի ղեկավարի ընտրություններ են ընթանում Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Ծմակահողում:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` Ծմակահողի մշակույթի տանը տեղակայված՝ թիվ 4/1 ընտրատեղամասը բացվել է առավոտյան ժամը 8:00-ին: Համայնքի ղեկավարի պաշտոնի համար առաջադրվել է երկու թեկնածու:

Մեզ հետ զրույցում ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Ռաշիդ Պետրոսյանը տեղեկացրեց, որ ժամը 11:00-ի դրությամբ համայնքի 168 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 40-ը:

«Ընտրությունները անցնում են բնականոն՝ խախտումներ չեն արձանագրվել: Ինչպես նախորդ ընտրությունների ժամանակ, այս անգամ էլ քվեարկողների հոսքը նույնն է՝ չնայած առավոտյան ժամերի որոշակի պասիվությանը, օրվա ընթացքում կաշխուժանա»,- ասել է Ռ. Պետրոսյանը:

  • Կիսվել: