կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Ռազմական գործողությունների դադարեցման պայմանավորվածության կնքումից ի վեր արձանագրվել է հրադադարի ռեժիմի հինգ խախտում Շուշիի (երկու) և Մարտակերտի (երեք) շրջաններում. ՌԴ ՊՆ

Ռազմական գործողությունների դադարեցման պայմանավորվածության կնքումից ի վեր արձանագրվել է հրադադարի ռեժիմի հինգ խախտում Շուշիի (երկու) և Մարտակերտի (երեք) շրջաններում. ՌԴ ՊՆ

Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է խնդիրների կատարումը Լեռնային Ղարաբաղի տարածքում։ Պահպանվում է Բաքվի և Ստեփանակերտի հետ շարունակական փոխգործակցությունը՝ ուղղված արյունահեղության կանխմանը, անվտանգության ապահովմանը և խաղաղ բնակչության նկատմամբ մարդասիրական իրավունքի նորմերի պահպանմանը: Այս մասին տեղեկանում ենք Ռուսաստանի Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունից:

՛՛Ռազմական գործողությունների դադարեցման պայմանավորվածության կնքումից ի վեր արձանագրվել է հրադադարի ռեժիմի հինգ խախտում Շուշիի (երկու) և Մարտակերտի (երեք) շրջաններում:

Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը, համագործակցելով ադրբեջանական կողմի և Ղարաբաղի ներկայացուցիչների հետ, տվյալ փաստերի վերաբերյալ քննություն է անցկացնում:

Ռուսական խաղաղապահ զորախմբի տեղակայման վայրում շարունակում է մնալ 1340 խաղաղ բնակիչ, այդ թվում ՝ 607 երեխա, որոնք ներկայումս հնարավորություն չունեն վերադառնալ իրենց տները: Կազմակերպվել է նրանց տեղավորումը, սնունդը և բժշկական օգնության տրամադրումը՛՛,-ասված է ՌԴ ՊՆ տեղեկագրում:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: