ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Քիչ առաջ ադրբեջանցիները գերեվարել են գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանին

Քիչ առաջ ադրբեջանցիները գերեվարել են գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանին

Ռուսական լրատվամիջոցները հայտնում են, որ  Լաչինի միջանցքի Հակարիի ապօրինի անցակետում Ադրբեջանի կողմից գերեվարվել է Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը։ Այս մասին տեղեկություն է հրապարակել «ՏԱՍՍ» պետական լրատվական գործակալությունը, հղում անելով հրամանատարին մոտ կանգնած մարդկանց։

Գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը 2015-18 թվականներին զբաղեցրել է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնը։

Հիշեցնենք, որ օրերս անցակետում ձերբակալվել էր Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, որին տեղափոխել են Բաքու և մեղադրանքներ առաջադրել:

 

  • Կիսվել: