կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Քաղաքակիրթ աշխարհն ընդունեց, որ Ադրբեջանը խախտել է արցախահայության բազմաթիվ կենսական իրավունքներ. Արթուր Հարությունյան

Քաղաքակիրթ աշխարհն ընդունեց, որ Ադրբեջանը խախտել է արցախահայության բազմաթիվ կենսական իրավունքներ. Արթուր Հարությունյան

Հաագայի միջազգային դատարանի որոշման հետ կապված տեղի ունեցավ միջազգային տեսանկյունից աննախադեպ արձանագրում:

Այս մասին այսօր՝ փետրվարի 23-ին, Ազգային ժողովի նիստի ընթացքում հայտարարեց «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» խմբակցութան ղեկավար Արթուր Հարությունյանը:

«Փաստացի քաղաքակիրթ աշխարհը ընդունեց,որ երկու ամսից ավելի շարունակվող Ադրբեջանը խախտել է արցախահայության ազատ տեղաշարժվելու, կրթության, համապատասխան բուժսպասարկում ստանալու և այլ կենսական իրավունքներ: Համոզված ենք, որ իրավական տեսանկյունից Արցախի հարցի վերջնական կարգավորումը նույնպես հայանպաստ է լինելու: Հաագայի միջազգային դատարանի որոշման իրացումն ու Ադրբեջանի եղած գործիքակազմով նոյեմբերի 9-ի պայմանագրի կատարման պարտադրանքը կվերականգնի արցախահայության հավատը միջազգային հանրության անկաշառության և վերջինիս կողմից Լեռնային Ղարաբաղի հարցի վերջնական լուծման արդարացի մոտեցումների մեջ: Ադրբեջանը պետք է հասկանա, որ ամենաթողությունը պատժելի է և անհապաղ պիտի բացի Լաչինի միջանցքը: Արդարությունն ու միջազգային իրավունքը, ի վերջո, մեր տարածաշրջանում պետք է հաղթանակեն»,-ասել է Ա. Հարությունյանը` շնորհակալություն հայտնելով միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանին և նրա հետ օր ու գիշեր աշխատած անձանց, որոնց ջանքերի շնորհիվ իրականություն դարձավ Հաագայի միջազգային դատարանի արդարացի որոշումը։

  • Կիսվել: