երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Արցախում քաղաքացու մոտ թմրանյութ է հայտնաբերվել և չենթարկվելով ոստիկանների օրինական պահանջին նա սպառնացել է նռնակով. ոստիկանությունը մանրամասներ է ներկայացրել

Արցախում քաղաքացու մոտ թմրանյութ է հայտնաբերվել և չենթարկվելով ոստիկանների օրինական պահանջին նա սպառնացել է նռնակով. ոստիկանությունը մանրամասներ է ներկայացրել

Այսօր` ժամը 13։30-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի վարչության ծառայողները հաղորդել են, որ Մ.Մաշտոց փողոցի բնակելի տներից մեկում ուժեղացված խումբը հայտնաբերել է թմրանյութ, որից հետո նշված տան բնակիչ 32-ամյա Հ. Հ.-ն, չենթարկվելով ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին, հանել է նռնակը և սպառնացել, որ եթե չհեռանան տնից կպայթեցնի այն։ Այս մասին տեղեկացրել են Արցախի Հանրապետության ՆԳՆ ոստիկանությունից:

 «Այնուհետև, վերջինս նռնակը ձեռքին լքել է տարածքը և թաքնվել «Մենք ենք մեր սարերը» հուշակոթողի հարակից անտառային տարածքում։

Ստեփանակերտ քաղաքի և քրեական հետախուզության վարչությունների ծառայողները համատեղ իրականացրել են որոնողական աշխատանքներ։

Հ.Հ.-ն նկատելով ոստիկանության ծառայողներին, դուրս է եկել գլխավոր մայրուղի և նռնակը նետել ոստիկանության ծառայողների ուղղությամբ։ Ոստիկանության լեյտենանտ Լեռնիկ Բալասանյանը ստացել է մարմնական վնասվածքներ։

Возможно, это изображение ‎10 человек, люди сидят, люди стоят, на открытом воздухе и ‎текст «‎ידהו/ריי לגם 36AA142 :36‎»‎‎

Շտապ բժշկական օգնության օպերատիվ խումբը առաջին օգնություն ցուցաբերելուց հետո`Լ.Բալասանյանին տեղափոխել է հանրապետական բժշկական կենտրոն։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։

Ոստիկանության ծառայողները Հ.Հ.-ին բերման են ենթարկել ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն։ Կատարվում է քննություն։

  • Կիսվել: