շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Քաղաքացիների և դիտորդների կողմից խախտումների հետ կապված ԱՀ Ոստիկանությունում դիմումներ չեն եղել

Քաղաքացիների և դիտորդների կողմից խախտումների հետ կապված ԱՀ Ոստիկանությունում դիմումներ չեն եղել

Արցախի Հանրապետության Նախագական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկության ընթացքում ներկա դրությամբ քաղաքացիների և դիտորդների կողմից խախտումների հետ կապված ԱՀ Ոստիկանությունում դիմումներ չեն եղել:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ներկայացնելով ընթացիկ իրավիճակը՝ ԱՀ Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ, գնդապետ Ջիվան Ղահրամանյանն ասել է, որ վերջին տվյալներով ԱՀ ոստիկանություն տարբեր պատճառներով դիմել են 18 քաղաքացիներ, որոնցից 9-ը՝ անձնագրերի կորստյան հետ կապված: Արցախի Հանրապետությունում ընտրական իրավունք ունի 103 հազար 637 ընտրող:

Ջիվան Ղահրամանյանի խոսքով՝ մարտի 31-ին կայացած ընտրությունների համեմատ՝ երկրորդ փուլի տարբերությունը կազմում է 26 անձ: Լրացուցիչ ցուցակում ընդգրկված է 1270 քաղաքացի: Հայաստանի Հանրապետությունում գործող Երևան 1 տեղամասում քվեարկելու իրավունք ունի 832 քաղաքացի:

  • Կիսվել: