երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Պուտինը փաստացի թույլ է տալիս Ադրբեջանին կատարել իր գործը. Le Républicain Lorrain-ի անդրադարձը Լաչինի միջանցքի փակման իրողությանը

Պուտինը փաստացի թույլ է տալիս Ադրբեջանին կատարել իր գործը. Le Républicain Lorrain-ի անդրադարձը Լաչինի միջանցքի փակման իրողությանը

Ավելի քան երկու շաբաթ է, ինչ Լեռնային Ղարաբաղի հայ բնակիչները գտնվում են Ադրբեջանի կողմից լիակատար շրջափակման մեջ։ Այս մասին գրված է Le Républicain Lorrain-ի խմբագրականում։

՛՛Լեռնային Ղարաբաղ, անտանելի լռություն՛՛ վերտառությամբ հրապարակման մեջ, մասնավորապես, նշված է. ՛՛Մարդասիրական աղետի ուրվականը գրեթե չի դիպչում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, ով ձգտում է սովի մատնել բնակչությանը` ստիպելու նրանց լքել իրենց հայրենիքը: Միջազգային հանրության կոչերը մնում են անպատասխան, իսկ Ռուսաստանի դերը չի նպաստում է լարվածության թուլացմանը։

Վլադիմիր Պուտինը փաստացի թույլ է տալիս Ադրբեջանին, որին արդեն իսկ աջակցում է Թուրքիան, կատարել իր գործը՛՛:

 

 

  • Կիսվել: