Պուտինն ու Ալիևը հանդիպում են ունեցել
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կասպյան վեցերորդ գագաթնաժողովի շրջանակներում հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Առանձնազրույցից առաջ Պուտինը նշել է, որ Ադրբեջանի նախագահի հետ կքննարկի նաև տարածաշրջանային անվտանգության հարցերը, մասնավորապես՝ կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետ:
ՌԴ նախագահը նաև հավելել է, որ ոչ պաշտոնական ճաշի ընթացքում դիտարկվել են տարածաշրջանային համագործակցության վերաբերյալ տարբեր առաջարկներ: