չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Պուտինն անդրադարձել է ԼՂ-ում խաղաղապահների մնալու ժամկետներին

Պուտինն անդրադարձել է ԼՂ-ում խաղաղապահների մնալու ժամկետներին

Ռուսաստանյան խաղաղապահ զորախումբը պաշտոնապես պետք է մնա Ղարաբաղում մինչև 2025 թվականի նոյեմբերը, սակայն նոր հանգամանքների պատճառով Ռուսաստանի Դաշնությունը և նրա գործընկերները պետք է քննարկեն հետագա գործողությունների ընթացքը։ Այս մասին Ղրղզստան կատարած այցի արդյունքներով կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, տեղեկացնում է ՛՛Մոսկովսկի կոմսոմոլեց՛՛-ը։

Նշվում է, որ Պուտինը, մասնավորապես, ասել է. ՛՛Երբ հայկական կողմը ճանաչեց, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը Ադրբեջանի մաս է, ստացվեց այնպես, որ խաղաղապահներն արդեն Բաքվի տարածքում էին: Այժմ, հայ բնակչության արտագաղթի հետ կապված ծանր իրադարձություններից հետո, իրավիճակը կտրուկ փոխվել է: Բայց ֆորմալ առումով մեր խաղաղապահները այնտեղ կլինեն մինչև 2025 թվականի նոյեմբերը, և մենք, իհարկե, պետք է հարցը լուծենք մեր գործընկերների հետ երկխոսության միջոցով...՛՛:

  • Կիսվել: