կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Պսակադրություն՝ անցյալ կյանքից. Արցախ

Պսակադրություն՝ անցյալ կյանքից. Արցախ

«Պսակադրություն՝ անցյալ կյանքից. Արցախ»․ այդպիսի գրառում է արել արցախցի լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանը՝ արցախյան հարսանիքից լուսանկար հրապարակելով։

«Դիզվառելիքի բացակայության պատճառով հյուրերը նստում էին ընդհանուր մեկ մեծ մարդատար ավտոմեքենայի մեջ և հարսի ու փեսայի հետ շրջում քաղաքով:

Ճի՛շտ է, Ադրբեջանի ներկայացուցիչները ՄԱԿ-ի խորհրդում «արդարանում» էին և նմանատիպ լուսանկարներ ցուցադրելով փորձում ապացուցել, թե իբր շրջափակում չկար, սակայն եթե նրանք ուսումնասիրեին պատմությունը, ապա կտեղեկանային, որ անգամ նացիստական Գերմանիայի գետտոներում անգամ հրեա զույգերը ամուսնանում էին և այդպիսով պահպանում իրենց գենը», - գրել է նա։

  • Կիսվել: