կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Փրկարարները Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի մայր տաճարում աղոթք են բարձրացրել

Փրկարարները Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի մայր տաճարում աղոթք են բարձրացրել

Արցախի ներքին գործերի նախարարության ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության ծառայության պետ Հունան Թադևոսյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնող արցախցիներին՝ նշելով. ՛՛Ասել՝ դժվար աշխատանք են կատարում,  նշանակում է չասել ոչինչ՛՛:

Նա հավելել է. ՛՛Հաշված օրեր առաջ մեզ բաժին հասավ մի նոր փորձություն։ Իսկ նրանք ամեն օր հաղթահարում են բազում դժվարություններ, կատարելով ամենահարգի ու նվիրական առաքելությունը` անհետ կորածների որոնումները։

Աշխատանքին զուգահեռ, Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի մայր տաճարում այսօր հասցրել են նաև աղոթք բարձրացնել։

Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը՛՛:

 

  • Կիսվել: