կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
«Պոստերում կռված զինվորականների աշխատավարձերը սառեցրել են, չեն տալիս». արցախցի

«Պոստերում կռված զինվորականների աշխատավարձերը սառեցրել են, չեն տալիս». արցախցի

Հայաստանի կառավարությունը պոստերում կռված զինվորականների աշխատավարձերը սառեցրել է, չի տալիս։ Այս մասին այսօր Արցախի ներկայացուցչության դիմաց բողոքի ակցիայի ընթացքում լրագրողների հետ զրույցում ասաց արցախցիներից մեկը։

«Ուզում ենք տեսնենք՝ ինչի են սենց արել, որ գա հասնի էս իրավիճակը, հիմա պատմում է՝ սենց է եղել, մենք էլ ենք տեսել՝ ոնց է եղել, մենք էլ ենք պոստում եղել, հասկանում ենք՝ ինչ է եղել։ Հայաստանի կառավարությունը սառեցրել է, չի կարողանում այն մարդկանց փողերը տա, ովքեր գնացել, 15 օր պոստ են պահել, կռիվ են տվել, 2 ամիս է՝ չեն տալիս։ Ասում են՝ սպասում են, թե ինչին, չգիտեմ, իրենք էլ չգիտեն՝ ինչին են սպասում»,- ասաց նա։

Արցախցու խոսքով՝ Արցախի նախագահ Սամվել Շահրամանանի հետ ունեցած հանդիպմանը իրենց որեւէ հստակ պատասխան չի տրվել։

  • Կիսվել: