չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Պետք է ապուշ լինել, որպեսզի չօգտվես այս հնարավորությունից. Դավիթ Բաբայան

Պետք է ապուշ լինել, որպեսզի չօգտվես այս հնարավորությունից. Դավիթ Բաբայան

Մենք Ռուսաստանը համարում ենք եղբայրական երկիր մեզ համար, ռուսներին՝ եղբայրական ժողովուրդ, և դա չի նշանակում, որ այնպիսի երկրներ, ինչպիսիք են Ֆրանսիան, ԱՄՆ-ը, Իրանը և այլ երկրներ մեզ համար թշնամիններ են։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը:

՛՛Ընդհանրապես, միայն մենք և հրեաներն ունենք նման հնարավորություն՝ ունենալով սփյուռք ամբողջ աշխարհում, լավ հարաբերությունների մեջ լինել շատ երկրների հետ, նույնիսկ նրանց հետ, որոնք վատ հարաբերություններ ունեն միմյանց հետ։ Պետք է ապուշ լինել, որպեսզի չօգտվես այս հնարավորությունից։

Նրանք, ովքեր ատում են մի երկիր և փորձում են այն ներկայացնել որպես սեր մյուսին, կամ այլասերված են, կամ այլ երկրների շահեր են սպասարկում՛՛,-գրել է նա:

  • Կիսվել: