հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Պետք է անենք ամեն ինչ, որպեսզի երաշխավորենք միջազգային լրատվամիջոցների հասանելիությունը դեպի Արցախ. ԱՀ ՄԻՊ

Պետք է անենք ամեն ինչ, որպեսզի երաշխավորենք միջազգային լրատվամիջոցների հասանելիությունը դեպի Արցախ. ԱՀ ՄԻՊ

Պետք է անենք ամեն ինչ, որպեսզի երաշխավորենք միջազգային լրատվամիջոցների հասանելիությունը դեպի Արցախ։ Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսին ասաց ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե ինչո՞ւ միջազգային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում չէ Արցախը շրջափակելու հարցը։

«Մեր թերացումներից էլ է, որովհետեւ պայմանավորված անվտանգային խնդիրներով, երբեմն նաեւ խոչընդոտվել է միջազգային տարբեր մամուլի ներկայացուցիչների մուտքը Արցախ։ Սա մեզ համար պետք է դաս լինի, որ մենք անենք ամեն ինչ, որպեսզի երաշխավորենք, որ ունենանք նրանց հասանելիությունը դեպի Արցախ»,- նշեց ԱՀ ՄԻՊ-ը։

ՀՀ ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը նշեց, որ ադրբեջանական կողմը մշտապես խոչընդոտել ու բլոկավորել է որեւէ անկախ լրագրողի կողմից տարածքի հասանելիություն ունենալու փորձերը.

«Ադրբեջանական կողմը կլինի ռուս խաղաղապահների վրա ճնշումներ գործադրելու միջոցով կամ այլ ճնշումների միջոցով մշտապես խոչընդոտել ու բլոկավորել է որեւէ անկախ լրագրողի կողմից տարածքի հասանելիություն ունենալու փորձերը։ Ադրբեջանը դա կիրառում է նաեւ միջազգային իրավապաշտպանների՝ գետնի վրա ներկայացվածություն ունենալը»։

 

  • Կիսվել: