հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Պետական միջոցներով ձեռք են բերվել 4 շարժական ռենտգեն համակարգ․ ԱՀ առողջապահության նախարարություն

Պետական միջոցներով ձեռք են բերվել 4 շարժական ռենտգեն համակարգ․ ԱՀ առողջապահության նախարարություն

ԱՀ  առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ շարժական ռենտգեն սարքավորումը՝ Jade թվային AcquiDR ռադիոգրաֆիկ համակարգով,  հանդիսանում  է  լավագույն լուծում ռենտգենոգրաֆիաներ իրականացնելու համար բժշկական կենտրոնի ցանկացած բաժանմունքում։ 
 
Այն կարող է կիրառվել ռեանիմացիոն բաժանմունքում, ընդունարանում և նույնիսկ անմիջապես պալատում՝ տեղաշարժվելու խնդիրներ ունեցող պացիենտներին հետազոտելու համար։

Համակարգը հագեցած է թվային անլար հարթ պանելային դետեկտորով, ինչի շնորհիվ պատկերները ստացվում են աշխատանքային կայանի մոնիթորին` վայրկյանների ընթացքում։
 
Վերամշակման հատուկ փաթեթի շնորհիվ այս համակարգով կարելի է ստանալ բարձրորակ պատկերներ 10-20 անգամ ավելի ցածր ճառագայթման դոզայով, քան սովորական ռենտգեն համալիրներով:

Հաշվի առնելով ներկա համաճարակային իրավիճակը՝ այն շատ կարևոր է պացիենտների հոսքը արագ կառավարելու համար։ Ցանկության դեպքում՝  սարքավորումը  կարելի է տեղափոխել համապատասխան մեքենայով այլ վայր և կատարել թվային ռենտգենոգրաֆիկ հետազոտություններ։
 
Ռենտգեն սարքերը տրամադրվել են Շուշիի, Մարտակերտի, Հադրութի և Մարտունու շրջանային բուժմիավորումներին՝ տեղեկացնում են ԱՀ առողջապահության նախարարությունից։

  • Կիսվել: